Գազոլը տեղափոխվում է «Սան Անտոնիո Սփյորս»
СПОРТ«Չիկագո Բուլզ»-ի և Իսպանիայի հավաքականի ծանր հարձակվող Պո Գազոլը կարիերան շարունակելու է «Սան Անտոնիո Սփյորս»-ում: 35-ամյա բասկետբոլիստը «Սփյորս»-ի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «The Vertical»-ը:
Իսպանացին կլքի «Չիկագո»-ն, որտեղ անցկացրել է վերջին 2 մրցաշրջանը: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության նախորդ մրցաշրջանում Գազոլը միջինը մեկ խաղում վաստակել է 16,5 միավոր: Իսպանացի բասկետբոլիստն իր ազգային ընտրանու կազմում մասնակցելու է «Ռիո 2016»-ին:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



