Apple-ն iPhone-ին օրգան նվիրաբերելու հնարավորություն կավելացնի
МЕЖДУНАРОДНОЕApple կորպորացիան ձգտում է իր արտադրանքի տերերին մղել գրանցվել որպես օրգանների դոնորներ, այդ պատճառով իր նոր ԾԱ-ում նման հնարավորություն կտրամադրի, նշում է Associated Press-ը:
Այդ ցուցակում հայտնվելու համար հեռախոսների տերերը պետք է մտնեն Health («Առողջություն») հավելված, որը նախատեսված է առողջության վերաբերյալ տվյալների հավաքման համար:
Կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի խոսքով, ինքը հույս ունի, որ նոր հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը: Նա հայտնել է, որ գրանցման գաղափարն ի հայտ է եկել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո: 2009-ին նա ստիպված է եղել «ցավալիորեն» երկար սպասել լյարդի փոխպատվաստման:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, թարմացված ԾԱ-ն, որը ԱՄՆ-ի դոնորների ազգային ռեեստրում գրանցման հնարավորություն է ընձեռում, կթողարկվի 2016-ի աշնանը:



