Իտալական միանգամից երկու ավիաընկերությունների գործադուլի պատճառով երկրում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալական երկու առաջատար ավիաընկերություններ՝ Alitalia-ն եւ Meridiana-ն, գործադուլ են սկսել, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել եւ հարյուրավոր չվերթների չեղարկման պատճառ դարձել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չորսժամյա գործադուլին մասնակցել են Իտալիայում խոշորագույն, իսկ Եվրոպայում մեծությամբ հինգերորդ ավիափոխադրողի՝ Alitalia-ի օդաչուները ու բորտուղեկցորդները: ANSA գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը, հայտնում է, որ հինգ արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը իրենց ակցիան բացատրում է « պայմանագրերով ու գործող նորմերով սահմանված աշխատանքային ժամանակացույցի խախտման, նաեւ անձնակազմի չպատճառաբանված կրճատումների դեմ բողոքով»: Alitalia-ի կայքում նշված է, որ հավանաբար կչեղարկվի մինչեւ 140 չվերթ, սակայն այդ չվերթների ուղեւորները կստանան տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում ու կկարողանան նոր չվերթ պատվիրել մինչեւ 2016-ի հոկտեմբերի 29-ը:



