Շվեյցարիան կործանիչներ է բարձրացրել իսրայելական ինքնաթիռում ռումբի սպառնալիքի պատճառով. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՇվեյցարական ռազմաօդային ուժերի F-18 կործանիչներն ուղեկցել են իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռը՝ ռումբի մասին անանուն սպառնալիքի պատճառով, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Jerusalem Post թերթը, իսրայելական ինքնաթիռն ուղևորվում էր Նյու Յորքից Թել Ավիվ: Շվեյցարական կործանիչներն օդ են բարձրացել երկրի տարածքում այն ուղեկցելու համար տեղի ժամանակով մոտ 08:30-ին:
Ավելի ուշ Associated Press գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում: Իրենք՝ ուղևորները չեն իմացել հնարավոր սպառնալիքի մասին մինչև օդանավի վայրէջքը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



