«Սադախլո» անցակետում ձերբակալված Հայաստանի քաղաքացու մոտ հրազեն Է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՎրաստանի ՆԳ նախարարության եւ եկամուտների ծառայության աշխատակիցները «Սադախլո» մաքսային անցակետում Հայաստանի քաղաքացու ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են «Վալտեր» համակարգի ատրճանակ եւ տասը փամփուշտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
«Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալը Հայաստանի Հանրապետությունից «Սադախլո» մաքսային անցակետով, կանոնների խախտմամբ, Վրաստան «Վալտեր» համակարգի հրազեն եւ տասը փամփուշտ Էր անցկացնում: Իրավապահները ավտոմեքենայի սրահից առգրավել են հրազեն եւ փամփուշտներ՝ որպես իրեղեն ապացույց»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայաստանի քաղաքացի Ֆրունզիկ Ա-ն, ծնված 1947 թվականին, ընդունում Է իր մեղքը: Քրեական գործ Է հարուցվել «Վրաստանի մաքսային սահմանով կանոնների խախտմամբ հրազեն ներկրելու կամ դուրս բերելու» փաստով, ինչը որպես պատիժ ազատազրկում Է նախատեսում 5-ից մինչեւ 8 տարի ժամկետով:



