Վացկեն չէր սպասում, որ Մխիթարյանի համար կստանա նման առաջարկ
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և դուրտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Պետք է ասեմ, որ մենք չէինք սպասում, որ Մխիթարյանի համար կստանանք նման առաջարկ, քանի որ մեկ տարի անց նա կստանար ազատ խաղացողի կարգավիճակ: Երբ ես զրուցեցի Մխիթարյանի հետ` ինձ մոտ սխալ տպավորություններ ստեղծվեցին նրա ծրագրերի վերաբերյալ: Ես կարծում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիա»-ում: Հենրիխի տեղափոխությունն այլ ակումբ ես բացառում էի: Սակայն դա սխալ տպավորություն էր»,-Վացկեի խոսքերն է մեջբերել Bild-ը:
Որոշ տեղեկություններով, 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Բորուսիա»-ին կվճարի 42 մլն եվրո:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



