Ադրբեջանը ռազմական ավտոմեքենաներ կգնի Ղազախստանից
МЕЖДУНАРОДНОЕParamount Group ընկերության օգնությամբ Ղազախստանը պետք է նոր ռազմական ավտոմեքենաներ արտադրի եւ վաճառի մի շարք երկրների, այդ թվում' Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն' հղում կատարելով ղազախստանյան ԶԼՄ-ներին:
Արտադրությունը սկսելու ժամկետները դեռեւս հստակ չեն, բայց սարքավորումների ձեռքբերումը ծրագրված է ավարտել մինչեւ այս տարեվերջ:
Չնայած այն բանին, որ ռազմական մեքենաները պետք է արտադրվեն Paramount Group-ի օգնությամբ, նրանք կկոչվեն տեղական անուններով:
Ծրագրվում է 2018 թվականին արտադրել 120 ռազմական ավտոմեքենա' անհրաժեշտության դեպքում դրանց թիվը մինչեւ 360-ի հասցնելու հնարավորությամբ:
Ռազմական ավտոմեքենաները վաճառվելու են Ադրբեջանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Գաբոնին եւ Բրազիլիային:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



