Սփյուռքի նախարարությունը Պլովդիվի հայերից շնորհակալ է ապրիլին ԼՂՀ-ին աջակցելու համար
ОБЩЕСТВОՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 4-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցել են Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիրնր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է հեռակապով հաղորդակցվելու ձեվաչափը, շնորհակալություն հայտնել համայնքին և, հատկապես, Եղիազար Ուզունյանին ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու, վիրավոր զինվորներին և զոհվածների հարազատներին սատար կանգնելու համար: Նա, մասնավորապես, ասել է «< b>Շնորհակալություն, որ դուք բարոյականև նյութական օգնություն ցուցաբերեցիք մի քանի ընտանիքների և նրանց համար դարձաք հարազատներ,մասնակցեցիք Հայաստանի և Արցախի կողքին կանգնելու այն մեծ շարժմանը, որ ալեկոծեց ողջ Սփյուռքը:
Սիրելի՛ բուլղարահայեր, հայ ժողովուրդն ամենուրեք ակտիվ է, հզոր, խելացի, աշխատասեր: Հայ լինելըհպարտություն է, և այդ հպարտությունը մենք ամենուրեք պետք է սերմանենք մեր երեխաների, երիտասարդներիմեջ։ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք 12,5 միլիոն հայության մի մասնիկն են, որը կարողացավ ստեղծել երկուանկախ հայկական պետություն: Մենք դեմ ենք պատերազմին, և այսօր բոլորս պետք է նպաստենք, որ խաղաղճանապարհով լուծվի Արցախի հարցը:
Կարծում եմ, որ ձեր ջանքերի ու աշխատանքի շնորհիվ, Բուլղարիայի իշխանությունները ևս, որպես եվրոպականընտանիքի անդամ, իրենց ձայնը կբարձրացնեն և կհետևեն Գերմանիայի օրինակին, կճանաչեն Հայոցցեղասպանությունը: Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, ձեր համայնքը պետք է միավորվի, ցանկալի է, եվր ոպական մի շարք երկրների օրինակով ստեղծվի Բուլղարիայի բոլոր կառույցները համակարգող մարմին և փորձեք կայանալ բոլոր ոլորտներում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Բուլղարիայի լավ, օրինապահ քաղաքացի՝պահպանելով իր ազգային նկարագիրը, գիտակցելով, որ միայն հզոր Հայաստանն է մեր բոլոր համ ազգայինխնդիրների լուծման բանալին, Դուք բոլորդ պետք է զորավոր լինեք և մասնակցեք Հայրենիքի հզորացման գործին»:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, «Նախարարը նշեց, որ ինչպես բազմաթիվ համայնքներում, այնպես էլ Բուլղարիայի համայնքում չափազանց կարևոր է հայապահպանության խնդիրը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, քանի որ հայապահպանության ամենաուղիղ ճանապարհը Հայաստան գալն է, հայրենաճանաչությունը, իսկ նախարարության ծրագրերը տալիս են այդպիսի բազում հնարավորություններ:
Բուլղարիայում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը կարևորեց հեռկապով համայնքների հետ աշխատելու ձևաչափը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:
Հյուպատոսի խորհրդական Աղավնի Գևորգյանը ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքները, մշակութային միջոցառումները և առկա խնդիրները:
Համայնքի կրթական գործի պատասխանատուները խնդրեցին լրացուցիչ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գրականություն տրամադրել:
Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու և մի շարք այլ խնդիրներ»:



