Սպառողների շահերի պաշտպանները փաստում են` Հայաստանում պաղպաղակի բաղադրատոմսում օգտագործում են թարմ կաթ և կարագ
ОБЩЕСТВОՀայաստանում արտադրվում է բարձր որակի կաթնամթերք, սակայն այդ արտադրանքը դժվար է իրացվում շուկայում, քանի որ սպառողներն են քիչ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման համոզմունք հայտնելով` Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մսամթերքի, կաթնամթեր քի և պաղպաղակի շուկայում տիրող վիճակի մասին:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում մթերքի արտադրությունը հիմնականում ավելի բարձր մակարդակի վրա է, քան, օրինակ, ՌԴ-ում: Քանի որ Հայաստանում այն, ինչ նշված է մթերքի պարունակության մեջ, հիմնականում ճիշտ է:Նա մեծ բավարարվածությամբ ասաց, որ իրենց կողմից ուսումնասիրված կաթնամթերք արտադրող մի քանի արտադրամասերում օգտագործում են թարմ կաթ: Նրա խոսքով` պաղպաղակ արտադրող որոշ կազմակերպություններում օգտագործում են կարագ, ինչը շատ կարևոր հանգամանք է: Սակայն այս ամենին հակառակ Մելիտա Հակոբյանը շեշտեց, որ մեր արտադրողները գտնվում են շատ ծանր իրավիճակում, քանի որ քչացել է սպառողների քանակը: «Ապրանքը լավն է, սակայն սպառողներ չկան»,-ասաց նա:
Ասոցիացիայի նախագահը նաև հորդորեց չգնել փողոցում վաճառվող լցովի պաղպաղակները: «Նրանք պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ, համապատասխան պայմաններում պիտի արտադրվի, ոչ թե փողոցում: Պաղպաղակը պիտի արտադրվի փակ տարածքում: Շաքարավազ ու կաթի փոշի են լցնում այդ պաղպաղակի մեջ: Իրականում դրա տեխնիկական կանոնակարգում ամեն ինչ պետք է նշված լինի: Չի կարելի` ով ինչ ուզի, արտադրի»,-նշեց Հակոբյանը:
Անդրադառնալով մսամթերքի շուկայում տեղի ունեցող վիճակին նա նշեց, որ իրենք ուսումնասիրել են մսամթերք արտադրող մի քանի արտադրամաս և այնտեղ, ընդհանուր առմամբ, ստանդարտներին համապատասխան վիճակ էր:Նրա խոսքով` փողոցից պետք չէ գնել նաև մսամթերք: «Հայաստանում ունենք արտադրողներ, որոնք հիասքանչ են, ունենք արտադրողներ, որոնք աղբ են»,-շեշտեց ասոցիացիայի նախագահը:



