Սպանված ռուս օդաչուի ընտանիքին Քեմերում տուն առաջարկած թուրք քաղաքապետը հեռացել է կուսակցությունից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին Քեմերում բնակարան առաջարկած թուրք քաղաքապետ Մուստաֆա Գյուլը հրաժարական է տվել «Ազգայնական շարժում» կուսակցությունից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գյուլից բացի կուսակցությունից հեռացել են քաղաքային խորհրդի անդամներ և Քեմերի գործադիր մարմնի աշխատակիցներ` ընդհանուր առմամբ 70 մարդ:
Քեմերի քաղաքապետը նշել է, որ բնակարան առաջարկելով` իրենք նպատակ են ունեցել միայն զարգացնել տուրիզմն այդ շրջանում: «Երբ տեղեկացա, որ նախագահներ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենալու, մտածեցի, թե ինչպես կարող եմ նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Քաղաքացիական կազմակերպությունների հետ մտածեցինք տուն տրամադրել սպանված ռուս օդաչուի ընտանիքին»,- նշել է Գյուլը` ընդգծելով, որ նման որոշում կայացրել է ոչ թե որպես քաղաքապետ, այլ իբրև հյուրանոցի սեփականատեր: «Ազգայնական շարժում» կուսակցությունը մեզ սխալ է հասկացել»,- նշել է Քեմերի քաղաքապետը` հայտնելով, որ կուսակցությունից դուրս գալու մասին:
Թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի քաղաքապետ ՄուստաֆաԳյուլը հանդես էր եկել ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի սպանվածօդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկով: Մուստաֆա Գյուլի կարծիքով` իրենց այդ առաջարկը «կօգնի Ռուսաստանի եւ Թուրքիայիմիջեւ հարաբերությունների վերականգնմանը»: Օդաչուի ընտանիքը, սակայն, հրաժարվել էր որևէ փոխհատուցում ընդունելուց: Օդաչուի եղբայր ՊավելՊեշկովը հայտնել էր, որ այդ առաջարկն ուղղակի անհեթեթություն է:
Գյուլի հայտարարությունից հետո «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ Մուստաֆա Գյուլին կուսակցությանշարքերից հեռացնելու նպատակով դիմել են էթիկայի հանձնաժողովին: Մասնավորապես, Բահչելին զայրացել էր այն փաստի վրա, որ Քեմերի քաղաքապետըցանկանում է պարգևատրել «թուրքմենների մարդասպանին»: «Այս պահից սկսած Քեմերի քաղաքապետը ո րևէ բարոյական և մարդկային կապ չունի մեզհետ»,- ասել էր նա:



