Սկսնակ երգիչ Արման Նավասարդյանի «Mi amore» երգն արդեն հաջողություններ է գրանցել
ВИДЕОBlognews.am-ը գրում է.
Սկսնակ երգիչ Արման Նավասարդյանն իր առաջին քայլերն է անում երգարվեստում և արդեն ներկայացրել է «Mi amore» երգը, որը նկարհանվել է Մոսկվայում: Երգի հիմքում սիրո պատմություն է` ռոմանտիկ վերջաբանով: Մոսկվայաբնակ խոստումնալից երգչի հետ BlogNews.am-ը զրույցել է ինչպես առաջին տեսահոլովակի, այնպես էլ հետագա նախագծերի և նպատակների մասին:

Արմանը պատմում է, որ իր բեմական մկրտությունը եղավ «Հայ աստղերն Արցախին» բարեգործական համերգին, որտեղ երգել է Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Վարդան Բադալյանի հետ միասին նույն բեմում: Ելույթ է ունեցել նաև Մոսկվայում` Անգելինա Կապլանի երաժշտական երեկոյին: «Յոթ տարի պարել եմ Վանաձորի «Տարոն» պարային համույթում, որպես մենակատար, այնուհետև երկու տարի Երևանում` «Լատինո Էդել» պարային համույթում: Պարը միշտ ուղեկցում է ինձ, Մոսկվայում էլ հաճախում եմ պարի դասընթացների սակայն երգելը մանկուց եղել է իմ գերագույն երազանքը: Այսօր ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով»:

Մոսկվայում ժամանակավոր բնակություն է հաստատել, քանի որ զբաղված է ձայնագրման աշխատանքներով, իսկ Երևանում հաճախում էր վոկալի մասնավոր դասերի, որոնք շարունակում է նաև Մոսկվայում: Սա մի քիչ Արմանի նախասիրություններից, ինչպես նաև այն ճանապարհի մասին, որը նա անցել է և դեռ անցնում է, իսկ նրա առաջին` «Mi amore» տեսահոլովակի և երգի ստեղծման վրա աշխատել է մի ամբողջ թիմ, ովքեր հաշվի են առել ժամանակակից երաժշտական պահանջները. «Կարծում եմ` թիմը կատարել է իր աշխատանք լիարժեք: Գիտեք, երբ մի աշխատանք ես անում հետո չես իմանում՝ ինչ ճակատագիր կունենա, քանի որ տեսահոլովակի գնահատականը միշտ տալիս է հանդիսատեսը: Արդեն մեկ ամիս է անցել պրեմիերայից, բայց ես տեսնում եմ դրական արդյունքը: Մենք աշխատում ենք թիմով և իմ պրոդյուսերը` Անդրեյ Միրզոյանն է կայացնում վերջնական որոշումները. ես հաշվի եմ առնում նրա կարծիքը, քանի որ նա տաս տարուց ավել այս բնագավառում է»:


Տեսահոլովակում նկարահանվել է հայտնի ֆոտոմոդել Դարյա Բասլիքը, օպերատորական կազմն է «AM cinema» խումբը, դիմահարդարները հայտնի ռուսական «в точь точь» նախագծից են: Երգի հեղինակը Աննա Հովներներն է, ով սկսել է գրել երգեր նաև ռուսական էստրադայի համար:
Ի դեպ, ինչպես Արմանը նշեց, երգը նվիրել է բոլոր սիրահարներին, իսկ այն հարցին, արդյոք նա սիրահաված է` երգիչը պատասխանեց. «Քանի որ ամբողջովին զբաղված եմ երգարվեստով, այդ իսկ պատճառով սիրտս ազատ է»:
Շուտով երգիչը կմասնակցի «VIP PARTY ARMMUSICCLUB»-ին, որտեղ մասնակցում է նաև ԱՄՆ-ից Արաքսյա Վարդերեսյանը: Մեծ ոգևորությամբ է նշում, որ առաջին բեմական քայլերն անում է մեծանուն արտիստի կողքին, իսկ երկրորդ տեսահոլովակը շատ սպասեցնել չի տա. «Արդեն սկսել ենք ձայնագրման աշխատանքները, երգս ավելի պարային է և կովկասյան ռիթմերով: Հայերեն երգ եմ կատարելու, քանի որ պատրաստվում ենք սեպտեմբերի 2-ին մասնակցել Ստեփանակերտի վերածննդի հրապարակում մեծ համերգին` նվիրված Արցախի Հանրապետության 25 ամյակին, որոշեցինք երկրորդ տեսահոլովակը նկարահանել հայոց հինավուրց Շուշիիում և Արցախի գեղատեսիլ բնության գրկում»:

Իսկ այն հարցին, արդյոք հետևում է հայկական շոու բիզնեսի իրադարձություններին և հնարավոր է հայ արտիստներից մեկի հետ զուգերգ ունենա` երգիչը պատասխանեց. «Այո, բնականաբար հետևում եմ շոու բիզնեսի իրադարձություններին, գնահատում եմ բոլորի աշխատանքը, քանի որ հասկանում եմ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում բոլորը: Այո, կա մեկը ում հետ պատրաստվում ենք զուգերգ ձայնագրել, բայց դա կլինի անակնկալ»:
Զրույցի վերջում Արմանն նշեց, որ երգելու է շուկայի պահանջներին համապատասխան, նրա համար կարևոր չէ կլինի դա ակումբ, թե մեծ բեմ: Կարևորը հանդիսատեսի սերը և գնահատական է:







