Ուղղաթիռով բերման են ենթարկվել Կապանի ոստիկանապետն ու մի շարք քննիչնե՞ր. ոստիկանությունը չի մեկնաբանում
ОБЩЕСТВОԱյսօրվա համարում «Հրապարակ» օրաթերթը գրել էր այն մասին, որ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին փորձեց ճշտել՝ արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, վերջինս մեզ պատասխանեց. «Ոստիկանությունն անհեթեթությունները չի մեկնաբանում»:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են՝ երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմա՞ծ է, թե՞ ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»:



