ԱՄՆ-ը 240-րդ անգամ տոնում Է Անկախության օրը
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները հուլիսի 4-ին նշում Է իր գլխավոր համազգային տոնը՝ Անկախության օրը: Այս տարի Ամերիկան տոնում Է բրիտանական թագի տիրապետությունից ազատագրման 240-րդ տարեդարձը:
ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում ըստ ավանդույթի տեղի կունենան պատմական եւ հայրենասիրական ուղղվածության մի շարք միջոցառումներ: Նախ Վաշինգտոնի Կենտրոնական ճեմուղում, որը ձգվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսից դեպի Աբրահամ Լինկոլնի հուշահամալիր, կեսօրին մոտ տեղի կունենա ամենամյա երկժամյա շքերթը: Քոնսթիթյուշն-ավենյուով հանդիսավոր կերպով կանցնեն բազմաթիվ նվագախմբեր, զինվորական ստորաբաժանումներ, հեծյալներ եւ շքերթի այլ մասնակիցներ:
Մթնշաղն սկսվելուն պես Կապիտոլիումի Արեւմտյան բացատում կսկսվի մեուկեսժամանոց տոնական համերգը, որը համատեղ կազմակերպում են Հանգստապուրակների ազգային ծառայությունը եւ Ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Հանդիսությունների գագաթնակետը կդառնա գունեղ հրավառությունը Վաշինգտոնի երկնքում: Այն կտեւի ուղիղ տասնյոթուկես րոպե:
Սպիտակ տունը հուլիսի 4-ի համար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առանձին ծրագիրը չի հրապարակել: Սակայն, հայտնի Է, որ Ամերիկայի ներկայիս «առաջին ընտանիքի» համար հուլիսի 4-ը կրկնակի տոն Է. դրան Է համընկնում Բարաք եւ Միշել Օբամաների ավագ դստեր՝ Մալիայի ծննդյան օրը: Այսօր լրանում Է նրա 18 տարին:
Շարքային ամերիկացիներն Անկախության օրն ամենից հաճախ նշում են բաց օդում՝ կազմակերպելով պիկնիկներ կամ Էլ խորոված բարեկամների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



