Ստամբուլի օդանավակայանում ԻՊ-ի անդամ լինելու մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի Անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի տնօրինությունը Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալել է Ուկրաինայից ժամանող երկու անձի, ովքեր մեղադրվում են իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ձերբակալվածներից մեկն ունեցել է Ռուսաստանի և Ղրղզստանի անձնագրեր, իսկ մյուսը` Ղրղզստանի անձնագիր և Ուկրաինայում բնակության իրավունք: Բացի այդ, նրանց մոտ հայտնաբերվել են այլ անձանց պատկանող փաստաթղթեր, ինչպես նաև զինվորական կամուֆլյաժ:
Ձերբակալվածները տարվել են հատուկ բաժանմունք հարցաքննության:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյանահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանցվրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչությանհետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ըշարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկհսկողության տակ են: Կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:



