Դիլիջանի թունելի մոտ «Մերսեդես Վիտո»-ն սահել է ձորը
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 18-ին` ժամը 07.43-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարոոթյունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, «Մերսեդես Վիտո» մակնիշի 95 AC 999 պ/հ (վարորդ՝ 1988թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Ի. Բ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



