Հյուսթոնում մահմեդականների դեմ հարձակումները հաճախակի են դարձել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Թեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մզկիթում հուլիսի 3-ին մահմեդականի են ծանր վիրավորել: Երեք անհայտ տղամարդ մոտեցել է տուժողին, երբ վերջինը մեքենան է կայանելիս եղել, եւ ատրճանակից կրակել նրա ուղղությամբ:
Վիրավորը հասցրել է բջջային հեռախոսը նետել կողքին գտնվող հավատակցի ուղղությամբ, որպեսզի նա փրկարար ծառայություն զանգահարի:
Ընդ որում, տուժածին չեն թալանել, հանցագործության շարժառիթները հայտնի չեն: Այս մասին հաղորդել է մզկիթի ներկայացուցիչ Մոհամմեդ Իմադուդդինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել:
«Որքան գիտեմ՝ սա այս շաբաթվա ընթացքում Հյուսթոնում եւ արվարձաններում արդեն երրորդ դեպքն է: Մեզ մոտ մարդիկ են հավաքվում, երեխաների են բերում, ծերեր ու երիտասարդներ են գալիս: Հաշվի առնելով այժմյան քաղաքական իրավիճակը՝ մենք պարզապես վախենում ենք»,- ABC-ին պատմել է Իմադուդդինը:



