Հնդկաստանը Բանգլադեշի հետ սահմանի ամբողջ երկայնքով խստացրել է վերահսկողությունը
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանը Բանգլադեշի հետ սահմանի ամբողջ երկայնքով խստացրել է հսկիչ անցակետերում վերահսկողությունը եւ պահպանության ռեժիմը: Առավելապես խստացվել է 856 կմ երկարությամբ սահմանահատվածի պահպանությունը, որտեղ սահմանային պատնեշներ չկան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 3-ին հայտարարել է Հնդկաստանի սահմանապահ ուժերի (Border Security Force, BSF) ներկայացուցիչը:
BSF-ի ներկայացուցչի խոսքով, պահպանության գործում ներգրավվել են ոստիկանության եւ հատուկ ծառայությունների ուժեր, այնպես որ «ոչ մի անցանկալի տարր չի կարողանա հատել սահմանը եւ հայտնվել Հնդկաստանի տարածքում»:
Նախօրեին Բանդլագեշի վարչապետ Շեյխա Հասինայի հետ հեռախոսազրույցում Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին առաջարկել էր օգնություն ցուցաբերել Դաքքայում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հարցում: Հիշեցնենք, ահաբեկչության հետեւանքով 20 պատանդ եւ 2 ոստիկան է զոհվել:



