5 կանոն տղաների մայրերի համար
ЛАЙФ1. Երբեք մի՛ ծիծաղեք Ձեր տղայի վրա։
Տղամարդկանց համար կնոջ ծաղրը միշտ վիրավորական է։ Մոր ծաղրը միշտ խորը վերք է թողնում։ Կարեւոր չէ, որ Դուք ծիծաղում եք թարս հագած անդրավարտիքի վրա կամ որ նա ծուռ շուն է նկարել կամ էլ որ նա սեր է խոստովանել դասընկերուհուն։ Ձեր ծաղրը նա կհիշի ամբողջ կյանքում եւ երբեք չի ների…
2. Միշտ պատասխանե՛ք նրա հարցերին։
Ցանկացած տարիքում։ Եվ ոչ մի «որովհետեւ այդպես» կամ «կմեծանաս՝ կհասկանաս» պատասխան։ Չգիտե՞ք պատասխանը, այդպես էլ ասեք։ Հետո իմացե՛ք եւ պատասխանե՛ք։ Ամաչում եք, որովհետեւ երեխայի հարցը Ձեզ ստիպում է կարմրե՞լ։ Հիանալի է։ Հիմա Դուք կարող եք վերլուծել եւս մեկ կոմպլեքս։ Բայց դա ՁԵՐ կոմպլեքսն է։ Մի՛ խցկեք դա երեխայի հոգեբանություն։ Ասեք, որ հարցը Ձեզ հանկարծակիի է բերել, եւ դուք պետք է հավաքեք Ձեր մտքերը։ Ժամանա՛կ խնդրեք պատասխանի համար։ Երեխաները սովորաբար հեշտությամբ են դա տալիս։
3. Ձեր տղայից խորհո՛ւրդ խնդրեք որոշումներ կայացնելիս։
Դուք չեք պատկերացնում, թե երեխան ինչ հեշտությամբ կարող է լուծել ձեր «հասուն» խնդիրը, որի վրա դուք տարիներ շարունակ գլուխ եք ջարդում։ Ցանկացած խնդիր՝ սկսած նրանից, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագա բնակարանը մինչեւ ինչու եմ ես անընդհատ վիճում ինչ–որ մեկի հետ կամ ինչն եմ ես սխալ անում։ Այդպես տղան սովորում է դառնալ տղամարդ, մեկը, ով որոշում է կայացնում եւ որի վրա կարելի է հենվել։ Իսկ Դուք նրան ցույց կտաք ՁԵՐ վստահությունն ու ՀԱՐԳԱՆՔ–ը։
4. Մոռացեք «Ա՜խր ես քեզ ասում էի» արտահայտությունը։
Անգամ եթե ասել եք, իսկ նա չի լսել, վե՛րջ տվեք այդ երգը երգել։ Ընդմիշտ։ Դուք իրավունք չունեք մրցել երեխայի հետ ինչում էլ որ լինի, իսկ «ա՜խր ես ասում էի» արտահայտությունը հենց մրցակցություն է, որտեղ մայրն ուրախանում է իր «հաղթանակով»։ Դուք ճի՞շտ դուրս եկաք, լու՛ռ հրճվեք։ Նա ինքը դա կհասկանա։
5. Գովաբանե՛ք։
Հիացե՛ք նրանով, առանց «բայցի» եւ «միայն այստեղ մի բան փոխի» արտահայտությունների։ Ուղղակի ասեք՝ ընտիր է։ Ձեր երեխան ամեն բան ընտիր է անում։ Երբ նա մեծանա, ինքը կտեսնի, թե ինչն էր պետք այնտեղ փոխել։
Աղբյուրը՝ Creu



