Լատվիայի Սեյմի պատգամավորը առաջարկել է Ռիգայում նացիստներին նվիրված հուշարձան տեղադրել
МЕЖДУНАРОДНОЕԼատվիայի Սեյմի պատգամավոր «Ազգային միության» անդամ Ալեքսանդր Քիրշթեյնսը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին առաջարկել է մայրաքաղաքում նացիստ զինվորներին նվիրված հուշարձան տեղադրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր Twitter-յան էջում Քիրշթեյնսը գրել է, որ հուշարձանը պետք է տեղադրել Պարդաուգվայում, ընդ որում այնպես, որ այն սիմետրիկ լինի Լատվիայի ազատագրող զինվորներին նվիրված հուշարձանին:
Լատվիան նացիստական զորքերի կողմից օկուպացվել է 1941-1944 թթ:
Ավելի վաղ Սեյմի՝ մանդատների, էթիկայի ու հայտարարությունների հարցերով հանձնաժողովը հրաժարվել էր քննարկել Ուզվարաս հրապարակի մինչպատերազմական նախագծի վերականգնման պահանջով հասարակական նախաձեռնությունը: Այս հրապարակը գտնվում է Ռիգայում Ուզվարաս այգու տարածքում, եւ դրա հին նախագիծը ենթադրում է Խորհրդային բանակի զինվորներին նվիրված հուշարձանի ապամոնտաժում:



