Քադիրովը համաձայնել է մասնակցել Չեչնիայի ղեկավարի ընտրությանը
МЕЖДУНАРОДНОЕՌամզան Քադիրովը իր փաստաթղթերը ներկայացրել է ընտրական հանձնաժողով, այսպիսով համաձայնություն է տվել մասնակցել Չեչնիայի ղեկավարի ընտրություններին: Այս մասին նա հայտնել է Instagram-ում: Քադիրովը հայտարարել է, որ «առաջիկա ընտրությունները կլինեն ամենաարդարն ու ազնիվը համաշխարհային պրակտիկայում», հաղորդում է Life-ը:
«Ես համաձայնել եմ մասնակցել Չեչնիայի Հանրապետության ընտրություններին: Հենց նոր համապատասխան փաստաթղթերը ներկայացրեցի ընտրական հանձնաժողով: Փաստաթղթերի ողջ փաթեթը ստուգված է եւ համապատասխանում է սահմանված պահանջներին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սպասվող ընտրությունները լինելու են ամենաազնիվն ու արդարը համաշխարհային պրակտիկայում»,-գրել է Քադիրովը:
«Իմ նպատակն է շարունակել Չեչնիայի հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմադ Հաջի Քադիրովի կուրսը, ծառայել ժողովրդին, Չեչնիայի Հանրապետության, մեր հայրենիքին՝ Ռուսաստանին: Ես շնորհակալ եմ «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, որը վստահել է ինձ՝ ներկայացնել իրեն այս ընտրություններում»,-ասել է նա:



