Տաջիկստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
МЕЖДУНАРОДНОЕՏաջիկստանը շարունակում է մնալ իր սկզբունքային դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը: «Մեր հանդիպման ընթացքում առանձնահատուկ քննարկման թեմա ենք դարձրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց Ասլովը:
Ասլովը հավելեց, որ Տաջիկստանը միշտ կողմնակից է բոլոր հակամարտությունների միայն խաղաղ կարգավորմանը: «Այս հարցում մեր դիրքորոշումը սկզբունքային է: Բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- եզրափակեց Տաջիկստանի արտաքին գործերի նախարարը:



