Բանակում առողջական խնդիրներ ձեռք բերած Արթուրը բուժումը կշարունակի հոսպիտալում
ОБЩЕСТВОShabat.am-ը գրում է.
Բանակում ծեծվելու հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանը բուժումը կշարունակի Երևանի կայազորային հոսպիտալում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը:
«Դեռ պարզ չէ, թե երբ կսկսվի բուժումը և որքան ժամանակ կմնա հոսպիտալում, քանի որ սպասում ենք ուղեգրին, որովհետև Պաշտպանության նախարարությունը պետք է ուղեգիր ուղարկի Առողջապահության նախարարություն»:
Արթուրի մորաքույրը պնդում է, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանի թիկունքին մարդ կա կանգնած, դա երևում էր նաև նրանից, որ քննության ժամանակ առերեսում չի եղել, տղան, երբ ուշագնաց է լինում Ջիվան Մկրտչյանի անունն է տալիս:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող: 2015թ.-ին նոյեմբերին զինծառայող Արթուր Հակոբյանին ուղեգրում են զինվորական հոսպիտալ, որտեղ տղայի մոտ ախտորոշվում են սուր դեպրեսիոն հոգեբանական շեղում և շիզոֆրենիա:
Արթուրի մորաքույրը պնդում է, որ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանի թիկունքին մարդ կա կանգնած, դա երևում էր նաև նրանից, որ քննության ժամանակ առերեսում չի եղել, տղան, երբ ուշագնաց է լինում Ջիվան Մկրտչյանի անունն է տալիս:



