Պաշտպանության նախարարը հանդիպել է «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի ունկնդիրներին
ОБЩЕСТВО«Ռազմական պատմություն» թեմայով ամառային դպրոցի մեկնարկի կապակցությամբ հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀպաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը հանդիպել է դպրոցի ունկնդիրներին և դասախոսական կազմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Կարևորելով նման դասընթացների դերակատարությունը բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, Սեյրան Օհանյանը նշեց, որ սկսվում է գործընթաց, որի շրջանակում պետք է ուսումնասիրվի հայ ժողովրդի 4000-ամյա պատմությունն ու վերստին արժևորվի հայկական բանակի դերակատարությունը:«Պետք է ուսումնասիրել եւ ապացուցելմի հասարակ բան, որ եթե ուզում ենք ևս 4000 տարի այս երկրագնդի վրա ապրել, ապա պետք է հասկանանք, որամեն օր մեզ պետք է հայկական բանակ և ամեն օր հայկական բանակն իր ռազմական պատմությանուսումնասիրմամբ պետք է կատարելագործվի և հասնի կատարելության այնպիսի աստիճանի, որհամապատասխանի մեր ժամանակի պահանջներին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի անցկացումը կդառնա ավանդական:
Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ եթե հայ ժողովուրդը չունենար ռազմագիտության վերաբերյալ շարունակական հստակ գիտելիքներ ու չկարողանար դրանք հմտորեն կիրառել, ապա Արցախյան հերոսամարտի ժամանակ էլ չէինք կարող ունենալ հաղթանակներ: «Շատ բան ունենք սովորելու նաև Արցախյան ազատամարտից:Կարծում եմ, որ այդ ամենի մեջ պետք է գաղափար ու հոգի դնենք: Այսօր փորձում ենք ռազմական գիտությանուսումնասիրության արդյունքում մեր առօրյա ռազմական պատրաստությունն այնպիսի ուղով տանել, որ դրա մեջգաղափար լինի: Գաղափարի ներքո ունեցած պատրաստությունը հիմնական է և յուրաքանչյուր զինծառայողկարող է իր գիտելիքներն օգտագործել նաև հետագայում՝ զորահավաքայն միջոցառման ժամանակ,իրականացնել իր առջև դրված խնդիրները»,- ասաց նախարարը:
Հանդիպման ժամանակ ունկնդիրներին ողջունեցին և դասընթացի անցկացումը կարևորեցին նաև Ամառային դպրոցի դասախոսական կազմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցներըհնարավորություն կունենան հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների,ունկնդրել դասախոսություններ և ծավալել թեժ քննարկումներ: Դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդ ներին հայռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին: Ամառային դպրոցին մասնակցում են ՀՀբուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողներ, մագիստրանտներ ու շրջանավարտներ:



