Կոլիզեյում տեղի են ունենալու մշակութային խոշոր իրադարձություններ
ОБЩЕСТВОՀռոմի անտիկ ճարտարապետության նշանավոր հուշարձանի՝ Կոլիզեյի արենան ամբողջովին կփակվի. այն կդառնա մշակութային խոշորագույն իրադարձությունների վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել Է Կոլիզեյի վերակագնման առաջին փուլի ավարտվելուն նվիրված հանդիսավոր արարողությանը: Վերականգնումն իրականացվել Է մասնավոր հովանավորի հաշվին:
«Արենան ամբողջովին կվերականգնվի, զբոսաշրջիկները կկարողանան Կոլիզեյը դիտել նրա կենտրոնից: Այն նաեւ կօգտագործվի բարձր մակարդակի մշակութային խոշորագույն միջոցառումներ անցկացնելու համար: Անշուշտ, մենք չենք պատրաստվում ֆուտբոլային մրցախաղեր կազմակերպել այստեղ»,-ասել Է Ֆրանչեսկինին: Նա ճշտել Է, որ արդեն ֆոնդեր կան այդ նախագծի իրացման համար, որը պետք Է իրագործվի առաջիկա երեք տարում, «այսինքն՝ մինչեւ 2018 թվականի վերջը»:
Մոտավոր գնահատումներով՝ աշխատանքները կնստեն 25 միլիոնից մինչեւ 30 մլն եվրո գումար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



