Ինչու չի կարելի հաճախակի կրել մազակալ
ЛАЙФLadynews.am-ը գրում է.
Երկար մազեր ունենալն արդեն հաճույք է: Հաճույք է նաև մազերը հավաքելու համար տարատեսակ մազակալներ, կապիչներ, ամրակներ գնելը: Սակայն, ցավոք, մազերի գեղեցիկ աքսեսուարները ոչ միայն լրացնում են մեր մազերի հարդարանքը և զարդարում սանրվածքը, այլև հաճախ վնասում են գլխի մաշկը:
Դեռևս հին Եգիպտոսում կանայք սիրում էին օգտագործել մազակալներ: Ժամանակի ընթացքում կանանց սերն ու հետաքրքրությունը գեղեցիկ մազակալների նկատմամբ չնվազեց: Օգտագործում էին ժապավեններ, թանկարժեք քարերով և թանկարժեք մետաղներից մազակալներ, որոնք ավելի շատ մշակույթի գործեր էին հիշեցնում:
Իսկ ի՞նչ առաջարկ այսօր մենք ունենք խանութներում: Գրեթե բոլոր առաջարկվող մազակալները, կապիչները, գամասեղները անորակ են, պատրաստված կոպիտ մետաղներից: Այդ պատճառով էլ մասնագետները հորդորում են մազակալներ գնելիս առավել ուշադիր լինել, քանի որ դրանց անորակության պատճառով հաճախ վատանում է նաև մազերի որակը:
Մազակալներ

Ոճաբանները և վարսավիրները գիտեն, որ մազերի երեկոյան սանրվածք ստանալու համար անհրաժեշտ են մետաղական գամասեղներ: Անգամ բոլորին հայտնի ամենօրյա «խխունջը»առանց գամասեղների հնարավոր չէ ստանալ: Դրանք հիանալիորեն ամրացնում են մազերը, սակայն վերջիններիս անմիջական շփումը մետաղի հետ, ինչպես նաև դրանց՝ գլխամաշկի վրա առաջացրած քերծվաքները հաճախ մազաթափման և վարսերի փայլի կորստի պատճառ են հանդիսանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



