Կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրումը
ОБЩЕСТВОՀայաստանում հինգերորդ անգամ անցկացվող «Համաշխարհային հմտություններ» ազգային մրցույթը մոտեցավ ավարտին: Այս տարի կայացած «Ոսկերչություն», «Խոհարարություն», «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով մրցույթի ՀՀ տարբեր մարզերի Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություն ներից մասնակցող ուսանողներն արժանացան մրցանակների:
Մրցույթի նախընտրական փուլին մասնակցել են 54 ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, որոնցից 15-ը՝ ոսկերչությունից, 28-ը՝ խոհարարությունից և 11-ը՝ նորաձևության տեխնոլոգիայից: Այս փուլում հաղթել է 16 հոգի՝ վեցը՝ ոսկերչությունից, հինգը՝ խոհարարությունից և հինգը՝ նորաձևության տեխնոլոգիաներից: Հաղթողները մասնակցեցին Ազգային մրցույթին և արժանացան պարգևների:
«Համաշխարհային հմտություններ» կազմակերպության նպատակն է բիզնեսն ու կրթությունն իրար կապելովդարձնել մեկ օղակ, որպեսզի ՄԿՈՒ հաստատություններ ավարտած երիտասարդները հետագայում կարողանանիրենց տեղը գտնել աշխատաշուկայում և ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնն այս կազմակերպության անդամնէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՄԿՈՒԶԱԿ-ի համաարգող Աննա Ալեքսանյանը:
Մրցույթի պարգևատրմանը ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանը միջազգային լուրջ և արդյունավետ շարժման մաս է: «Մեր երկրի մրցունակությունը երկարատև և հետևողական աշխատանքի արդյունք է: Երկրի կենսունակությունը նախ և առաջ թե՛ ընտանիքում, թե՛ պետության մեջ սեփական կյանքը կազմակերպելու կարողությունն է, ինչն անհնար է առանց խորը մասնագիտական գիտելիքների»,- նշեց ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝ մեծ ջանքերի շնորհիվ Հայաստանի կրթական ոլորտը երկար ժամաակ աչքաթող լինելուց հետո դրական տեղաշարժ է արձանագրում, և այժմ Հայաստանում միջին մասնագիտական կրթությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին:



