Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կբացվեն նոր մասնագիտություններ
ОБЩЕСТВОՀՀ կառավարության որոշմամբ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հիմնադրամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նախատեսվում է բացել նոր մասնագիտություններ:
«Կստեղծվեն մարզական ուղղվածությամբ ավագ դպրոց, մարզական քոլեջ, նախապատրաստական մեկամյա դասընթացներ, մարզաառողջարարական խմբեր, մարզական կադրերի վերապատրաստման դասընթացներ, մարզիկների բժշկակենսաբանական հետազոտությունների կենտրոն, կինեզիոթերապիայի և մերսման կենտրոն, հանրապետության բնակչության ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները սահմանող և դրանց կատարմանը հետևող աշխատախումբ և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մկրտչյանը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



