Գիտնականները կանանց կատարյալ մարմնի նոր բանաձև են առաջադրել
ЛАЙФԱմեն ինչ ավարտված է: Այլևս կարիք չկա պահպանել գեղեցկության դասական չափանիշները` 90-60-90 հարաբերակցությունը և փորձել «հասնել» 175 սմ:
Մոդել և դերասանուհի Քելի Բրուքնապացուցում է դա իր անձնական օրինակով: Բրիտանական մոդել-դերասանուհու գայթակղիչ կլորիկությունները Տեխասի Համալսարանիգիտնականները կատարյալ են համարել: 36 տարեկանում, 168 սմ հասակ ունեցող Բրուքի չափսերն են՝ 99-63-91, ինչը գիտական տեսանկյունից համարվում է ամենականացին, ներդաշնակն ու առողջը:
Հասկանալու համար կատարյալ տարբերակը, գիտնականները համեմատել են ավելի քան 200 ցուցանիշ, որոնց մեջ ոչ միայն կրծքի, իրանի և ազդրերի չափսերն էին, այլև ոտքերի երկարությունը, քթի և շուրթերի ձևը, նույնիսկ՝ մազերի երկարությունը: Այս ցուցանիշների համեմատությունից հետո Քելին ստացել է միավորների ամենամեծ քանակը և գիտական հասարակության կողմից համարվել «կատարելություն»։ Նա իր համամասնությամբ գերազանցել է այնպիսի հայտնի գեղեցկուհիներին, ինչպիսին են Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը:

Արժե նշել, որ տղամարդիկ արդեն վաղուց են իրենց ընտրությունը կատարել Բրուքի օգտին, ով ըստ Maxim ամսագրի 20-րդ դարի ամենասեքսուալ կինն է:
Առաջին մոդելը, ով պաշտոնապես «գեղեցկության ոսկե չափանիշ» է սահմանել, եղել էԱֆրոդիտա Կնիդսկայան՝ 164 սմ հասակով, 94-72-96 չափսերով: Հայնտի են նաև Ռուբենսիպատկերված գեղեցկուհիների համամասնությունները՝ 98-72-98:

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե ում է պատկանում ճակատագրական 90-60-90-ը, որը ամբողջ աշխարհին ստիպեց վերցնել սանտիմետրներ և ողբալ հայելու առջև: Մի տարբերակով դա Մերիլին Մոնրոյի շնորհքն է, մեկ այլ տարբերակով՝ դիզայներների միտքն է գործնական տեսանկյունից ելնելով, մասնավորապես՝ հագուստը հեշտ կարելու համար:



