Դեմիրթաշը կանչվել է ցուցմունք տալու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեմիրթաշը, ում պատգամավորական անձեռնմխելիությունը վերացված է, հաստատել է հարցաքննության կանչվելու մասին տեղեկությունը, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ:
Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցովընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որովնախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին,ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն էանցկացվում: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասինօրինագիծը:
57 պատգամավորի դեմ 117 դատական գործ է պատրաստվել:



