Բրիտանացիները նշում են, որ երկրի տարբեր սոցիալական խավերի միջեւ վիթխարի անջրպետ է գոյացել
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացիների մեծ մասը կարծում Է, որ վերջին տասը տարում երկրում սոցիալական շարժունությունը նվազել Է, եւ որ տարբեր սոցիալական խավերի միջեւ կենսակերպի վիթխարի անջրպետ գոյություն ունի:
NatCen British Social Attitudes Report-ից հարցախույզի հեղինակները պարզել են, որ հարցման 4328 մասնակիցների 77 տոկոսի կարծիքով, դասերի միջեւ անջրպետը մեծ Է կամ շատ մեծ Է:
Սոսկ 26 տոկոսն Է կարծում, որ մի սոցիալական դասից մյուսն անցնելը հեշտ Է: 2005 թվականին նրանց թիվը հասնում Էր 35 տոկոսի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին :
NatCen-ի հետազոտողների խոսքով՝ մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք պատկանում են բանվոր դասակարգին, ավելի հաճախ են հավատում դասերի միջեւ անջրպետին: Նրանց 82 տոկոսը համոզված Է, որ անջրպետը մեծ Է՝ միջին դասի մարդկանց 70 տոկոսի համեմատությամբ:
Նման հարցախույզ 1983 թվականից անցկացվում Է ամեն տարի: Շատ հարցեր տրվում են տարեցտարի՝ որոշելու համար բնակչության շրջանում տրամադրությունների փոփոխությունները:
NatCen-ի տնօրեն Քերբի Սուեյլսի խոսքով՝ «Բրիտանիայում դասային տարբերությունները մնում են, իսկ տնտեսական անկայունությունը եւ խիստ խնայողության քաղաքականությունը, որոնք շարունակվում են արդեն մի քանի տարի, դատելով ըստ ամենայնի, ամրապնդել են համոզվածությունը, որ մի դասից մյուսն անցնելը բարդ Է»:
Հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանացիների մեծ մասը կարծում Է, որ իրենք պատկանում են բանվոր դասակարգին (60 տոկոս), եւ սոսկ 40 տոկոսն Է իրեն համարում միջին դաս: Այս իմաստով տվյալները 1983 թվականից ի վեր չեն փոխվել:



