Բորիս Ջոնսոնը հրաժարվել Է պայքարի մեջ մտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը հրաժարվել Է իր թեկնածությունն առաջադրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին 52-ամյա քաղաքական գործիչը հայտարարել Է հունիսի 30-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:
«Խորհրդակցելով գործընկերների հետ եւ հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված իրադրությունը, ես որոշեցի, որ չեմ կարող լինել այդ մարդը»,-ասել Է նա իր ելույթի ավարտին, որը նվիրված Էր լիդերության անհրաժեշտությանը այն պայմաններում, երբ երկիրը պետք Է բանակցություններ սկսի ԵՄ-ից դուրս գալու շուրջ:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հունիսի 23-ին անցկացված հանրաքվեից առաջ Ջոնսոնը գլխավորել Էր եվրասկեպտիկների ճամբարը: Նա հանդես Էր գալիս որպես գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնի հիմնական ընդդիմախոս, որը քարոզում Էր հանրակցությանը անդամակցությունը պահպանելու օգտին: Արդյունքում Բրյուսելի հետ հարաբերությունները խզելու կողմնակիցները հաղթեցին՝ հավաքելով ձայների 51,9 տոկոսը, իսկ Քեմերոնը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



