«Կոկորդներդ կկտրեմ, արյուններդ կխմեմ…» արտահայտությամբ եւ դանակով Կարենը սպառնացել է նախկին կնոջը, աներոջը եւ չոքանչին. ի՞նչ պատժի արժանացավ դրա համար
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Կարեն Խաչատրյանին դեռ նախորդ տարի մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջից` Թամարա Ն-ից, անհաշտ հարաբերության հետևանքով ամուսնալուծվել էր և Թ-ն վերադարձել էր հայրական բնակարան, որը գտնվում է նույն շենքում:
Կարեն Խաչատրյանը իրենց բակից նկատելով նախկին կնոջ հորը` Հակոբ Նազարյանին, փորձել է պարզել թե ինչ պատճառով է իր կինը հեռացել և չի վերադառնում: Խոսակցությանը ներկա է գտնվել նաև Հակոբ Նազարյանի կինը` Իվետա Մովսիսյանը, որը միջամտել է խոսակցությանը և ամուսնուն առաջարկել է միասին գնալ տուն:
Կարեն Խաչատրյանը բակից վերցնելով կլորավուն փայտի կտոր՝ նետել է Իվետա Մովսիսյանի ուղղությամբ, սակայն վերջինիս չի դիպել: Այդ ընթացքում նրանց ձայններից բակ է դուրս եկել նաև Թամարա Նազարյանը, սակայն Հակոբ Նազարյանը և Իվետա Մովսիսյանը չեն շարունակել վիճաբանությունը և իրենց դստեր հետ մտել են տուն: Կարեն Խաչատրյանը վրդովվելով նրանց վերաբերմունքից՝ վերադարձել է տուն և վերցնելով 15 սմ երկարությամբ շեղբ ունեցող փայտյա կոթով խոհանոցային դանակը՝ մոտեցել է Հակոբ Նազարյանի բնակարանի առաջին հարկի պատուհաններին, ձեռքում պահած դանակը թափահարելով սպառնացել է Հակոբ Նազարյանին, Իվետա Մովսիսյանին և Թամարա Նազարյանին ասելով, թե <<կոկորդներդ կկտրեմ, արյուններդ կխմեմ…>> այնուհետև երկու ձեռքերով, հարվածներ է հասցրել Հակոբ Նազարյանի բնակարանի պատուհանի ապակիներին և կոտրել դրանք:
Շարունակությունը՝ այստեղ



