Ադրբեջանում մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացածությունը 23 տոկոսով աճել է
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական տվյալներով` 2015 թվականին մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացածությունը, նախորդ տարվա համեմատ, 23 տոկոսով աճել է: Տղա երեխաների մեջ մահացածների թիվն աճել է 25 տոկոսով, աղջիկ երեխաների մեջ` 20 տոկոսով:
Վկայակոչելով azadliq.info կայքը, facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանում ճանաչված տնտեսագետ Ռովշան Աղաեւը:
Աղաեւը ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում երեխաների մահացածությունը մեծացել է ծնելիության նվազելու պայմաններում: Նրա խոսքով` 2014 թվականին Ադրբեջանում ծնվել է 170,5 հազար երեխա, 2015 թվականին` 166,2 հազար երեխա, ինչը 2010-2015 թվականների ամենավատ ցուցանիշն է:
Աղաեւի հրապարակած թվերի հետ կապված Ադրբեջանի ժողովրդականճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին facebook-ի իր էջում գրել է, որ «Ադրբեջանի առողջապահությունը համազգային դժբախտության է վերածվել»:
«Ռովշան Աղաեւի հրապարակած տեղեկությունը խիստ սարսափելի է: Երեխաների մահացության դեմ պայքարը գերակա է անգամ Աֆրիկայի հետամնաց երկրներում: Իսկ Ադրբեջանի իշխանությունը սպանել է առողջապահությունը, միլիարդավոր ֆինանսական միջոցներ են ուղղում Եվրոպական խաղերին, Եվրատեսիլին, «Ֆորմուլա-1»-ին: Տեսեք, թե սրանք իրենց աչքածակությամբ, անկշտությամբ, անունակությամբ եւ անտարբերությամբ ինչքան ընտանիքներ են ոչնչացրել, եւ ինչպես են սպանում ազգի վաղն ու գենոֆոնդը», -գրել է Քերիմլին:



