Արեւմուտքն անդրկուլիսային բանակցություններ Է վարում Դամասկոսի հետ, բայց զգուշանում Է ԱՄՆ-ից. Ասադ
МЕЖДУНАРОДНОЕԱրեւմտյան երկրները քննադատում են Դամասկոսին, բայց իրենց ներկայացուցիչներին բանակցելու են ուղարկում Սիրիա, ինչը նրանք անում են զգուշավորությամբ՝ նայելով Միացյալ Նահանգներին: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է ավստրալական SBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել հունիսի 30-ին:
«Արեւմուտքի երկրները, որպես կանոն, Սիրիան գրոհում են քաղաքականապես եւ իրենց ներկայացուցիչներին, հատկապես անվտանգության բնագավառի, ուղարկում են Դամասկոս, որոնք մեզ հետ անդրկուլիսային բանակցություններ են վարում, բայց միեւնույն ժամանակ նրանք չեն ցանկանում անհանգստություն պատճառել Ամերիկային»,-նշել Է Սիրիայի նախագահը:
Ասադի կարծիքով՝ «Արեւմուտքի պատասխանատու անձանց (քաղաքական գործիչների) մեծամասնությունը միայն կրկնում Է այն, ինչն իրենցից ցանկանում Է լսել Միացյալ Նահանգները»:
Հարցազրույցն ամբողջությամբ եթերով կցուցադրվի հուլիսի 1-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



