Քաբուլում առնվազն 27 ոստիկան Է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի իշխանությունները հաստատել են հարձակման հետեւանքով 27 նորակոչիկների զոհվելը, հարձակում, որը Քաբուլի արվարձանում կատարվել Է մահապարտ ահաբեկչի կողմից: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, շուրջ 40 մարդ վերքեր են ստացել:
Ավելի վաղ BBC հեռուստաալիքը հայտնել Էր, որ ահաբեկչական գրոհի հետեւանքով Քաբուլում զոհվել են շուրջ 40 իրավապահներ:
Աֆղանական TOLOnews հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտը հունիսի 30-ին հարձակում Է գործել ավտոբուսի վրա, որը զինծառայողների Էր փոխադրում: Վարկածներից մեկի համաձայն՝ մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում Է իրականացրել Քաբուլ-Ղանդահար մայրուղում, երբ նրա կողքով անցնում Էր նորակոչիկների փոխադրող ավտոբուսը: Նաեւ տեղեկություններ են ստացվում, որ գործի Է դրվել երկու ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք տեղադրված Էին ոստիկանության ավտոշարասյան ճանապարհին:
Հանրապետությունում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



