ՍԾՏՀ-ի ԽՎ-ում նախագահությունը Ռուսաստանից անցավ Սերբիային
МЕЖДУНАРОДНОЕՍեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ-ի ԽՎ) նախագահությունը Ռուսաստանից անցել Է Սերբիային:
Հունիսի 28-ից մինչեւ 30-ը Մոսկվայում տեղի Է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ի 47-րդ Գլխավոր ասամբլեան: Ռուսաստանը նստաշրջանն ընդունել Էր որպես նախագահող երկիր:
Մոսկվայում կայացած վեհաժողովի միջոցառումներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սերբիայի եւ Թուրքիայի տասն ազգային պատվիրակություններ, ինչպես նաեւ Ֆրանսիայի՝ որպես դիտորդ երկրի եւ ինը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նստաշրջանին հրաժարվել են մասնակցել Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:
ՍԾՏՀ-ի ԽՎ-ի գլխավոր ասամբլեան տարեկան գումարում Է երկու լիագումար նիստ (գարնանային եւ աշնանային նստաշրջաններ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



