Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն իր թեկնածությունն Է առաջադրել պահպանողականների առաջնորդի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն իր թեկնածությունն Է առաջադրել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում եւ, հետեւաբար, երկրի վարչապետի պաշտոնում: Նրա հայտարարությունը հրապարակել Է Times թերթը:
Մեյը խոստացել Է միավորել Մեծ Բրիտանիան եւ այն դարձնել այնպիսի մի երկիր, որն «ընդունելի կլինի բոլորի համար»:
Մեյի հայտարարությունը, որը հանդես Էր գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexsit) դեմ, սպասելի Էր: Նրա գլխավոր մրցակիցը կդառնա Լոնդոնի նախկին քաղաքագլուխ, Brexit-ի ակտիվ կողմնակից Բորիս Ջոնսոնը:
Հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերը կհեռանա իր պաշտոնից:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



