«Օմանիա»-ն Երևան է եկել դրական արդյունքի ակնկալիքով
ОБЩЕСТВО«Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանի «Բանանց»-ը և Կիպրոսի «Օմանիա»-ն կհանդիպեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:«Արմենպրես»- ը հայտնում է, որ դիմակայությունից առաջ լրագրողների հետ հանդիպել է «Օմանիա»-ի գլխավոր մարզիչ Ջոն Քա րվերը:
Մարզիչը նշեց , որ երեք շաբաթ է, ինչ գլխավորել է կիպրոսյան ակումբը: Նրա խոսքով, մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ակումբում: 12 ֆուտբոլիստ հեռացել է թիմից և կա 7 նորեկ: Մարզիչը հայտնել է, որ իրենք մեծ լրջությամբ են պատրաստվել այս հանդիպմանը:
«Հիանալի ակումբ է«Բանանց»-ը: Մեզշատ դժվար հանդիպում է սպասում:Գիտենք, որ «Բանանց»-ն այս խաղիցառաջ կարևոր ֆուտբոլիստի է կորցրել: Մենք նոր թիմ ենք կառուցում և հիմանական նպատակը ոչ միայն գլխավորակումբի զարգացումն է, այլ ակադեմիայի < b>աշխատանքը: Անչափ կարևորում եմ այս գործնթացը և կարծում եմ՝սա շատ օգտակար է»-ասել է «Օմանիա»-ի գլխավոր մարզիչ Ջո Քարվերը:
«Օմանիա»-ից մամուլի ասուլիսին մասնակցեց նաև թիմի դարպասապահը: Կոստաս Պանային իր խոսքում կարևորեց այս հանդիպումը և նշեց, որ իրենք շատ են աշխատել այս հանդիպումից առաջ և սպասում են ցանկալի արդյունքի:
«Օմանիա»-ի գլխավոր մարզիչը խոսեց նաև «Եվրո 2016»-ում Անգլիայի հավաքականի ելույթների մասին: Մարզիչը հայտնեց, որ հավաքականին անհրաժեշտ է նոր ավագ մարզիչ: Մասնագետը նաև կատակեց , որ ինքը զբաղված է և չի կարող կատարել այդ պարտականությունները:
«Բանանց»-«Օմանիա» հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



