«Նազենին էլ արձագանքեց այնպես, ինչպես իմ մտերիմները». Սոֆի Մխեյան
ЛАЙФTert.am Life-ի այսօրվա զրուցակիցը երգչուհի Սոֆի Մխեյանն է, ում հետ երգարվեստի մասին գրեթե չխոսեցինք, քանի որ զրույցի նպատակն այլ էր: Երգչուհու նոր աշխատանքի, գործառույթների և մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զրույցում:
Սկսենք առաջարկից: Ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ կողմից:
-Առաջարկը ստացել եմ մոտ երկու ամիս առաջ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կողմից։ Ընդունել եմ այն սիրով ու շնորհակալ եմ վստահության համար։
Որո՞նք են այն գործառույթները, որ պետք է իրականացնեք հեռուստաընկերությունում:
-Մեդիա Գրուպում հանդես եմ գալիս որպես հատուկ նախագծերի պրոդյուսեր, սակայն նախագծերի մասին, որոնց շուրջ աշխատում եմ այսօր, դեռ վաղ է խոսել. դրանց մասին կիմանաք շուտով։
.jpg?1467210031932)
Մոտավորապես մեկ ամիս է աշխատանքային գործառույթներ եք իրականացնուն: Արդարացան արդյո՞ք սպասելիքները:
-Եթե խոսքն իմ սպասելիքների մասին է, ապա դեռ վաղ է դրանց մասին խոսելը, իսկ եթե Մեդիա Գրուպի սպասելքիների մասին, ապա, կարծում եմ դեռ ժամանակ է պետք։Ես ինձ հասանելիք ամեն բան կանեմ, որպեսզի երկուստեք սպասելիքները արդարանան։
Չկա՞ մտավախություն, որ երգարվեստը կտուժի:
-Մտավախություններ ցանկացած գործում միշտ էլ կան, սակայն չեմ կարծում, որ երգարվեստի բնագավառում ծավալած իմ գործունեությունը կտուժի հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ամենն ինչ անում եմ այսօր նոր աշխատանքիս շրջանակում տարիներ շարունակ ոչ պաշտոնական կերպով պարբերաբար արել եմ: Ինչ խոսք, գուցե այսօր միաժամանակ երկուսը համատեղելու գործընթացում որոշակի դժվարություններ առաջ գան, բայց դրանք ինձ միայն կմոտիվացնեն առաջ շարժվել:
.jpg?1467210059257)
Հեռուստաեթերում տարբեր նախագծերի էիք մասնակցում: Իսկ հիմա՞:
-Հիմա էլ ոչինչ չի փոխվել. Երբ լինում են նախագծեր ու առաջարկներ նպատակահարմար գտնելու դեպքում որպես երգչուհի մասնակցում եմ։
Ստեղծագործող մարդկանց համար միշտ դժվար է ապրել սահմանված օրակարգով: Չե՞ք դժվարանում:
-Գուցե կրկնվեմ, բայց դժվարություններ ցանկացած բնագավառում էլ կան, սակայն եթե կա աճելու ու արարելու ցանկություն, դրանցից յուրաքանչյուրն էլ հնարավոր է հաղթահարել։ Բացի այդ, երգարվեստի հետ կապված մի առիթով համաձայնել էի Կոնֆուցիոսի հետ՝ ասելով, որ երբ ընտրում ես այնպիսի աշխատանք, որը սիրում ես, ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինում աշխատել։ Հիմա նույնը կարող եմ ասել այս աշխատանքիս վերաբերյալ. անչափ ուրախ եմ, որ հենց ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի կողմից եմ ստացել առաջարկն ու այսօր արդեն պատիվ ունեմ նման մեծ ու պրոֆեսիոնալ թիմի մաս կազմել։

Գիտենք, որ մտերիմ եք Նազենի Հովհաննիսյանի հետ: Ինչպե՞ս արձագանքեց Նազենին Ձեր նոր աշխատանքին:
-Այո՛ ճիշտ գիտեք. Նազենին էլ արձագանքեց այնպես, ինչպես իմ մտերիմները։
Ամենատարօրինակ վերջին մեկնաբանությունը Ձեր նոր աշխատանքի վերաբերյալ, որ լսել եք:
-Այս պահին տարված չեմ նոր աշխատանքիս վերաբերյալ մեկնաբանություններ լսելով, այնուամենայնիվ մեկնաբանություններ ու քննարկումներ կարող են լինել. անհնար է բոլորին գոհացնել։
Աշխատանքային նորությունները շատ արագ են տարածվում, սակայն անձնականի մասին միշտ լռում եք: Սպասե՞նք Սոֆի Մխեյանի և նրա սիրեցյալի մասին պտտվող լուրերին:
-Լուրեր միշտ էլ տարածվում ու պտտվում են և շատ արագ, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական, սակայն ինքս ինչպես և առաջ, այնպես էլ հիմա և առաջիկայում կշարունակեմ լռել ու չխոսել անձնականիս մասին։
Զրույցը՝ Անահիտ Կասամանյանի



