ԹԵՍՏ. Հասկանո՞ւմ եք առանց խոսքերի
ЛАЙФShabat.am-ը գրում է.
1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին։ Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր Է 3
բ) բարկացած Է 2
գ) սպասում Է, թե երբ կխոսեմ հետը 1
2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում Է։ Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ 3
բ) անհանգիստ շուռումուռ կգամ 1
գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ 2
3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ 2
բ) գարեջուր 1
գ) կոնյակ 3
4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն Է ստիպում կարմրել.
ա) ամոթի զգացումը 2
բ) զայրույթը 1
գ) վախը 3
5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում Է 1
բ) «ոնց Էլ չի շփոթվում այսքան մարդու առաջ հանդես գալուց» 2
գ) «երգչի գործից հեշտ բան չկա» 3
6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում Է իր մտերիմի հետ ու գրկախառնվելու փորձ անում։ Ինչպե՞ս կվարվեք,
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ 1
բ) նրան կկոպտեմ 2
գ) քաղաքավարությամբ կկանխեմ՝ հասկացնելով, որ ուրիշի հետ Է շփոթել 3
7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող Է լինել զուսպ
արտաքինով ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի ծառայող 3
բ) ուղեկցորդուհի 1
գ) օպտիկական խանութի վաճառողուհի 2
Ամփոփեք
• 7-11 միավոր – Նախապաշարումներից զերծ եք և ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին և լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել։
• 12-16 միավոր – Մարդկանց Էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն Էլ բավական Է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին Է արված։
• 17-21 միավոր – Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ-որ մեկը փորձի սևը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց և հաճախ վերանայեք սեփական տեսակետը։



