Տղամարդու հագուկապի 7 «հնացած կանոն», որոնք այժմ կարելի է անտեսել (լուսանկարներ)
ФОТОTert.am-ը գրում է.
Ոճային «կանոններ» գոյություն ունեն բոլոր ժամանակներում: Դրանք ոչ թե պարզապես նորաձևության պարտադիր տարրեր են, այլ ուղեցույց` հասկանալու, թե որ ոճի հետ ինչ աքսեսուար է հարմար օգտագործել և շատ այլ գաղտնիքներ:
Ինչպես գրում է Business Insider-ը` ինչ-ինչ կանոններին հետևելու սովորույթը գալիս է դեռ անցյալ դարից, երբ ձևավորվել են հասարակական էթիկայի և գործարար վարվելակարգի կանոնները:
Ինչևէ, այսօր շատ փորձագետների կարծիքով՝ որոշ կանոններ արդեն հնացել են, մինչդեռ տղամարդիկ շարունակում են հետևել դրանց: Ահա այդ կանոններից 7-ը, որոնց հետևելն այսօր պարտադիր չէ:
1. Սպիտակ հագուստ չկրել` հիշատակին նվիրված միջոցառումներին ընդառաջ:

2. Համապատասխանեցնել գոտին ու կոշիկները:

3. Մշտապես գուլպա կրել տաբատի հետ:

4. Մշտապես գոտի կապել, եթե տաբատը գոտու համար նախատեսված հանգույցներ ունի:

5. Համապատասխանեցնել գուլպաները տաբատի հետ:

6. Ծալք ունեցող տաբատ չկրել:

7. Սևը երբեք չկրել կապույտի կամ շագանակագույնի հետ։




