Էրդողանը եւ Պուտինը հանդիպում կանցկացնեն Չինաստանում՝ G20-ի գագաթնաժողովում. NTV
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը «անձնական հանդիպում կանցկացնեն G20-ի՝ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում»: Այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Հանրապետության ղեկավարության աղբյուրների:
«Սպասվում Է, որ ղեկավարները հանդիպում կունենան G20-ի՝ Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում, բայց մինչ այդ նրանց միջեւ սպասվում են նաեւ հեռախոսային շփումներ»,-նշել Է հեռուստաալիքը:
Էրդողանի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ի թղթակցին առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: «Մենք առայժմ պաշտոնական տվյալներ չունենք դրա վերաբերյալ: Եթե նման պլաններ լինեն, մենք դրանց մասին պաշտոնապես կհայտնենք»,-ասել են վարչակազմում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



