Զինյալների կողմից Հալեպի գնդակոծման հետեւանքով 16 խաղաղ քաղաքացիներ են զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում զինված ընդդիմության մարտիկները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով գնդակոծել են Հալեպ քաղաքը: Ինչպես հայտնել Է «Ֆիրաթ» գործակալությունը, բնակելի թաղամասերի վրա առնվազն 30 արկ Է արձակվել Բանի Զեյդ արվարձանից, որտեղ բազավորված են հրոսակային խմբավորումները:
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ հաղորդումներ են ստացվել Էլ Խալիդիայից, Մեյդանից, Էլ Խամդանիայից եւ Նիլի փողոցից: Ընդամենը քաղաքում զոհվել Է 16 մարդ: Անցած օրը գնդակոծումների զոհ Է դարձել հինգ մարդ:
Սիրիայի ռազմաօդային ուժերը զինյալների դիրքերին հարվածներ են հասցրել Հալեպից հյուսիս՝ Խայանում, Խարեյթանում եւ Անադանում: Կառավարական ուժերն այս շաբաթվա սկզբում հաջողության են հասել՝ վերահսկողության տակ վերադարձնելով Էլ Մալյախի ֆերմաները: Դրանք գտնվում են այն մայրուղու կողքին, որով կատարվում Է զինված խմբավորումների մատակարարումը քաղաքի ներսում: Զորքերը շարժվում են դեպի Քասթիլո ճանապարհային ուղեբաժանք: Ինչպես հայտնել Է «Ալ Վաթան» թերթի Էլեկտրոնային տարբերակը, Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությո ւնը նրանց առջեւ խնդիր Է դրել շրջապատել զինյալներին քաղաքի արեւելյան կեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



