Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճիշտ դիմահարդարում՝ մինուս 10 տարի քո տարիքից

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Դիմահարդարումը կնոջ դեմքի հետ հրաշքներ է գործում, այն ունակ է փոխել ոչ միայն կնոջ կերպարն ու ոճը, այլ նաև տարիքը: ճիշտ ու հաջողված դիմահարդարումը կարող է  առնվազն հինգ տարով ավելի երիտասարդ տեսք պարգևել քեզ, իսկ ահա սխալի դեպքում դու կարող ես քո տարիքից մի քանի անգամ ավելի մեծ կնոջ տեսք ունենալ:  Այսօր միասին կյուրացնենք այն 10 կարևոր, բայց անչափ հեշտ ու մատչելի հնարքները, որոնք կօգնեն քեզ ունենալ թարմ ու ավելի երիտասարդ տեսք.

1.Ընտրիր տոնային քսուքի վարդագույն ենթաերանգները

Եթե դու ուզում ես մաշկիդ ավելի թարմ ու երիտասարդ տեսք հաղորդել, ապա տոնային քսուքի ընտրության ժամանակ կանգ առ վարդագույնի ենթաերանգով միջոցի վրա: Ներկայումս ամենապահանջված տոնային միջոցների մեծամասնությունը ավազի կամ մարմնագույնի երանգի են, բայց եթե դու քո առաջ խնդիր ես դրել ավելի երիտասարդ երևալ, ուրեմն ընտրիր վարդագույնի ենթաերանգով միջոցը, որը միանշանակ կօգնի քեզ դեմքի ավելի թարմ տեսք ստանալու համար: Բնականաբար՝ ինչպես և ցանկացած երանգի դեպքում, այս անգամ էլ պետք է տոնային քսուքը մաքսիմալ մոտ լինի քո մաշկի բնական երանգին:

2.Լայն հոնքեր

Սա արդեն ապացուցված աքսիոմա է՝ բարակ հոնքերը ավելացնում են են կնոջ տարիքը, իսկ լայն հոնքերը ավելի երիտասարդ են դարձնում: Եթե բնությունը քեզ չի նվիրել լայն ու առատ հոնքեր, ապա ստեղծիր դնանք դիմահարդարման միջոցով՝ չմոռանալով չափի ու ճիշտ երանգի միջոցի ընտրության մասին:

3.Այտոսկրերի համար ընտրիր ծիրանագույն երանգափոշի /румяна/  

Այտոսկրերի երանգափոշին իսկապես հրաշագործ միջոց է: Այն ունակ է քեզ անգամ 10 տարով երիտասարդացնել՝ եթե ճիշտ է երանգ է օգտագործվում, իսկ ահա սխալի դեպքում դու կարող ես «քար գցել» քո թարմ ու երիտասարդ կերպարի ստեղծման գործի վրա: Այտոսկրերի երնգափոշի ընտրելու ժամանակ հրաժարվիր կարմիրի բոլոր երանգներից: Նախընտրելի են ծիրանագույնի, նուրբ-վարդագույնի բոլոր երանգները: Օգտագործիր երանգափոշին միայն այտերի կլոր հատվածներում:

 4.Շեշտադրումն արա թարթիչների վրա

Փարթամ թարթիչներն օգնում են ավելի «լայն բացել» աչքերը և հայացքն ավելի արտահայտիչ դարձնել: Տարիքի հետ թարթիչները բարակում են ու կորցնում իրենց փարթամությունը, իսկ ահա թարթչաներկի օգնությամբ մենք ստեղծում ենք մեզ անհրաժեշտ ծավալը: Այս հարցում շատ կարևոր է գտնել հենց այն թարթչաներկը, որ համապատասխան է քո թարթիչներին: Կարևոր ևս մեկ գործիք՝ թարթիչների կյորլեր: Այս գործիքի շնորհիվ դու վայրկենական կարող ես ծավալ հաղորդել քո թարթիչներին, իսկ թարթչաներկը կֆիքսի արդյունքը:

5.Բացառում ենք ցանկացած տեսակի սլաքներ

Սլաքներն իհարկե հրաշալի են, սակայն նրանք նաև մի փոքր ավելացնում են դրանք կրողի տարիքը: Հրաժարվիր սլաքներից ու դրանց փոխարեն օգտագործիր աննշան ստվերաներկ միայն թարթիչների ու կոպի եզրահատվածում: Արա, ու կհամոզվես, որ հենց այդ դիմահարդարումն է քեզ ավելի երիտասարդ ու թարմ տեսք հաղորդում:  

6.Փայլ շուրթերի համար

Չնայած նրան, որ ներկայումս մոդայիկ են հիմնականում անփայլ շրթներկները, այնուամենայնիվ, խոնավ էֆեկտով շուրթերի փայլը միակ միջոցն է, որ հանում է մի քանի տարի քո տարիքից: Բանը նրանումն է, որ փայլաներկը ունակ է լցվել քո շուրթերի անհարթությունների մեջ ու տեսողականորեն հարթ ու հյութեղ դարձնել նրանք, իսկ ահա պինդ շրթներկը նման հատկություն չունի:

7.Հրաժարվիր դիմափոշուց

 Սկսենք նրանից, որ սփրթնած ու անփայլ դեմքը հիմա նորաձև չէ: Դիմափոշին անգամ աննշան կնճիռները ընդգծելու հատկություն ունի: Ուստի դեմքի փայլը հեռացնելու համար դիմափոշու փոխարեն օգտագործիր չոր, մաքուր անձեռոցիկներ, որոնք կհանեն դեմքի փայլն ու քրտինքը առանց վատ հետևանքների:

8. Խոնավեցնող քսուք աչքերի տակ ՝ նախքան դիմահարդարման անցնելը

Սա անում ենք նրա համար, որ տոնային քսուքը կամ կոնսիլլերը չնդգծեն աչքերի շրջանում մանր կնճիռները:

 9.Աչքերի տակ օգտագործեք լույսն անդրադարձնող կոնսիլլեր

Այն կօգնի քեզ քողարկել աչքերի տակ եղած այտուցներն ու մուգ գույնը:

10.Օգտագործիր միայն ու բացառապես բաց գույնի ստվերաներկեր ՝ այն էլ  միայն կոպերի շրջանում:

Ցավոք, հայուհիների այդքան շատ սիրելի «սմոկի այս»-ը միայն գումարում է քո տարիքը: 35 տարեկանից հետո նման հնարքի հետ պետք է լինել ծայրահեղ զգույշ: Իսկ ահա բաց երանգների թեթև ստվերաներկերը միայն թարմություն կհաղորդեն քո դեմքին, բայց չմոռանաս ՝ ոչ մի փայլ:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов