Հանրակացարաններում բնակվող վեց ընտանիք կունենա իր բնակարանը
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Մաստարա գյուղի Ուսուցչի տանը եւ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ մեկ մասնաշենքում բնակվող քաղաքացիներին կնվիրեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության վաղվա նիստին կքննարկվի մեկ բնակարան Երեւանում եւ հինգ բնակարան էլ Մաստարայում բնակվող քաղաքացիներին նվիրաբերելու որոշումը:
Այսպես, Մաստարա գյուղի Ուսուցչի տան (հասցեն 2-րդ փողոց, 25 տուն) եւ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ մեկ մասնաշենքում բնակվող քաղաքացիները դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն եւ խնդրել իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների եւ նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության կողմից: Այն կառավարության նիստին կներկայացնի Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



