Հայաստանն ու Բելառուսը կընդլայնեն քրեակատարողական ծառայությունների համագործակցությունը
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում հունիսի 28-ին տեղի ունեցավ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և վերջինիս հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պատվիրակության հանդիպումը` պատվիրակության ղեկավար, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արտադրության կ ազմակերպման և հատուկ կոնտինգենտի աշխատանքային զբաղվածության վարչության պետ Օ. Լաշչինովսկու գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Քննարկվեցին երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` Բելառուսի Հանրապետության պատիժների կատարման դեպարտամենտի հաջողված փորձի կիրառմամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպան և դատապարտյալների զբաղվածության ավելացման խնդիրները:
Այցի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուստեք պարբերական տեղեկատվական խորհրդատվություն տրամադրելու հարցում:



