Շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի երկրորդ ավտոշարասյունն է օգնություն հասցրել Հալեպի բնակիչներին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի ավտոշարասյունը հունիսի 28-ին Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամաս մարդասիրական օգնություն Է հասցրել 27 հազար մարդու համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակա լ Ֆարխան Հաքը: «Դա երեք ավտոշարասյուներից երկրորդն Է, եւ այն պարեն ու հիգիենիկ հավաքանիներ Է տարել 27 հազար մարդու համար: Առաջին ավտոշարասյունը Շեյխ Մաքսուդ Է ժամանել հունիսի 23-ին»,- ասել Է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել են, որ տարեսկզբից օգնություն են ցույց տվել Սիրիայի՝ պաշարված եւ դժվարամատչելի շրջանների ավելի քան 900 հազար բնակիչների: Երկրի տարածքում մարդասիրական օգնության կարիք ունեցողների ընդհանուր թիվը գնահատվում Է 13,5 միլիոն, որոնցից 6,5 միլիոնը հարկադրված են եղել լքելու իրենց տները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



