Իշխանությունների մանր խորամանկություն դժվար թե «անցնի».«Առավոտ»
ОБЩЕСТВО«Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվել էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի՝ մլն 300 հազար «ընտրողով», և առանց նկարահանումների՝ կեղծարարների «շրջիկ խմբերով»:
Դա նաև հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողըղ չեք տալիս, ի՞նչ անենք:
Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»,-գրում է թերթը:
Մանրամասներըը՝ թերթի այսօրվա համարում:



