Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճոճվող պետականությունը եւ Վերին Լարսով սողացող տնտեսությունը.«Ժամանակ»

ЭКОНОМИКА

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսի հայկական պտուղ-բանջարեղենի ռուսական շուկայում ավելացման մասին, երբ մի քանի օր անց անորոշ ժամանակով փակվեց Վերին Լարսի անցակետն ու հայկական պտուղ-բանջարեղեն արտահանողները հայտնվեցին բավականին ծանր վիճակում՝ ստիպված լինելով չնախատեսված ծախսեր անել: Սրան զուգահեռ, ի հայտ եկավ եւս մեկ խնդիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարծեք թե պատրաստվում են հաշտվել, ինչը նշանակում է, որ ռուսները հավանաբար կվերացնեն թուրքական պտուղ-բանջարեղենի արգելքը իրենց շուկայի համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայկական ապրանքը այդ առումով կստանա ուժեղ մրցակից:

Այս իրավիճակը լավագույնս բնորոշում է Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը: Այդ տնտեսության հիմնական, խոշորագույն գործընկերն ու արտաքին ներդրողը՝ Ռուսաստանը, Հայաստանը դիտում է ընդամենը որպես գյուղատնտեսական կցորդ: Բայց դա դեռ բավարար չէ. Հայաստանը չի դիտվում, այսպես ասած, հիմնական կցորդ: Պարզապես դա առավելագույնն է, որ Մոսկվան պատրաստ է անել Հայաստանի տնտեսության համար: Եվ դա իհարկե ճակատագրական լինել չէր կարող, եթե պարզ լիներ, որ Հայաստանի տնտեսության համար առավելագույնը կարող է անել Հայաստանի կառավարությունը:

Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ դա առավելագույնն է նաեւ Հայաստանի կառավարության համար, որ Հայաստանի կառավարությունը չի կարող առաջին հերթին Հայաստանի տնտեսությունը հանել Վերին Լարսի ասեղից, կամ Հայաստանի տնտեսությունը պահող ավելի հուսալի կապեր գտնել, քան Վերին Լարսի՝ տարին մի քանի տասնյակ անգամ կտրվող թելը:

Այստեղ է խնդիրը, որի լուծման հարցում տարիներ շարունակ չկա որեւէ շոշափելի տեղաշարժ: Եվ իհարկե, այդ տեղաշարժը չի էլ լինի, որովհետեւ Հայաստանում ներկայումս չկա դրան ընդունակ կառավարություն եւ «էլիտա»: Իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի համակարգը, Հայաստանի տնտեսության բնույթը, կառուցվածքը, տնտեսական քաղաքականության պատկերացումները, մոտեցումներն ու փիլիսոփայությունը:

Դրա համար անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնողները չհետապնդեն բիզնես շահեր ներկայիս քրեաօլիգարխիկ համակարգում, որովհետեւ այդ դեպքում ստացվում է, որ նրանք որոշումներ են կայացնելու իրենց շահերի դեմ: Իսկ նրանք հիմար չեն այդ բանն անելու համար: Եվ ըստ էության ստացվում է փակ շրջան ու ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է կախված մնալ բարակ մի թելից, եւ եթե այսօր դա Վերին Լարսն է, վաղը կարող է լինել բոլորովին այլ թել, սակայն տնտեսությունը, միեւնույն է, շարունակելու է կախված մնալ ու ճոճվել, ոչ թե քայլել գետնի վրա հստակ, հաստատուն: Որովհետեւ հաստատուն տնտեսական գործընթացների համար պետք է հաստատուն քաղաքական էլիտա, իրական էլիտա, որը քաղաքականությունը չի պատկերացնում ինքնին մի ճոճք աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ, այլ առաջնորդվում է հստակ գաղափարական եւ արժեքային կողմնորոշումներով, որոնց հիման վրա էլ կառուցվում է տնտեսական քաղաքականությունը: Ճոճվող «էլիտան» չի կարող կառուցել չճոճվող, թելից չկախված տնտեսություն, եւ ընդհանուր առմամբ նաեւ չճոճվող պետականություն:

Դրա վառ վկայությունն էր այն, որ անգամ իր՝ այսպես ասած լավագույն, «վագրային» տարիներին Հայաստանի տնտեսությունը կախված էր թելից, որը երբ կտրվեց՝ շինարարություն հոսող գումարների տեսքով, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց գետնին՝ դատապարտվելով ըստ էության Վերին Լարսով սողալուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»