Ռիսկերի կառավարման ոլորտում արդեն 13 տարի. SCDM ընկերությունը ծառայություններ է մատուցելու նոր գրասենյակում
ОБЩЕСТВО«Վիասֆեր» տեխնոպարկում տեղի ունեցավ ռիսկային մենեջմենթի ոլորտում գործող առաջատար ընկերություններից մեկի՝ SCDM-ի նոր գրասենյակի բացման արարողությունը:
SCDM ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին ներդրողների համար առաջատար վերլուծական հարթակ ստեղծելու առաքելությամբ: Այն ծառայություններ է մատուցում ռիսկերի կառավարման ոլորտում բանկերի, ֆինանսական, ապահովագրական կազմակերպությունների, լրատվական գործակալությունների համար:
«Այս կառույցը մեր մտածողության ճշգրիտ արտացոլումն է՝ բաց եւ ճկուն: Այս շենքում մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր ապագա արտադրանքները: Սա մեզ համար նույնն է, ինչ ֆոտոխցիկը լուսանկարչի համար: Ինձ համար հպարտություն է աշխատել ընկերության բոլոր աշխատակիցների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ընկերության տնօրեն Վահե Անդոնյանսը:
Տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնվել է՝ սկսելով գործունեություն ծավալել նաեւ միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Գերմանիայում եւ ԱՄՆ-ում:
2012 թվականին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի Ֆինանսի եւ կառավարման դպրոցը միացավ կազմակերպությանը՝ դառնալով ընկերության բաժնետեր: Դպրոցի հետազոտական առաջատար կարողությունների եւ SCDM ընկերության՝ արտադրանքը արագ եւ արդյունավետ զարգացնելու հատկությունների համադրումը դարձրել է ընկերությունը ոլորտի առաջատարներից: Այն ծառայություններ է մատուցում միջազգային հաճախորդներին եւ ընդգրկում է 150 աշխատակից: Ֆրանկֆուրտի Ֆինանսի եւ կառավարման դպրոցի նախագահ պրոֆեսոր Ուդո Ստեֆենսի խոսքով՝ ընկերությունը լայն հնարավորություններ է տալիս երիտ ասարդներին:
«Ընկերությունը միանշանակ հնարավորություն էր մեր դպրոցի համար ներդրումներ կատարելու համատեքստում: Մեր սպասելիքները արդարացան, քանի որ ի համեմատ 2014 թվականի՝ ընկերությունը բավականին ընդլայնվեց: Հիմնական աշխատանքը կենտրոնացած է հայաստանյան մասնաճյուղում, քանի որ ակնհայտորեն, այստեղ մենք բացահայտել ենք շատ շնորհալի երիտասարդների, ովքեր պատրաստ են նվիրվածությամբ աշխատել կազմակերպությունում եւ ներդնել շատ ժամանակ այստեղ: Սա, միանշանակ, հնարավորություն է երկրի, երիտասարդների համար՝ աշխատելու այս ժամանակակից, թվայնացված շխարհում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա:



